«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ռուսական սխալները և արևմտյան չհասկացողությունը

Ռուսական սխալները և արևմտյան չհասկացողությունը
21.06.2015 | 21:13

Պատմում են, որ Նիկոլայ I-ը՝ առնելով 1848-ի Փարիզում սկսված հեղափոխության լուրը, հրաման է տվել. «Պարոնայք սպաներ, թամբեք ձիերը, Փարիզում նորից հեղափոխություն է»: «Վլադիմիր Պուտինի Կրեմլը ապրում է նույն տրամադրությամբ», գրում է բուլղարացի քաղաքագետ Իվան Կրաստևը Financial Times-ում: Երբ Մակեդոնիայում բողոքավորները, զայրացած կոռուպցիայից և չարաշահումներից, անցած ամիս պահանջեցին կառավարության հրաժարականը, ՌԴ արտաքին գործերի նախարարը շտապեց մեղադրել Սկոպիեում պատրաստվող «գունավոր հեղափոխությունը»: Ինչո՞ւ: Պատասխանը այս տարվա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սերգեյ Լավրովի ելույթում է, երբ ՌԴ արտգործնախարարը կոչ արեց դեկլարացիա ընդունել պետությունների ներքին գործերին խառնվելու անթույլատրելիության, պետական հեղաշրջումները իբրև իշխանության փոփոխության միջոց չընդունելու մասին: Մոսկվան, ժամանակին համաշխարհային կոմունիստական հեղափոխության ռազմատենչ կենտրոնը, դարձել է գոյություն ունեցող կառավարությունների գլխավոր պաշտպանը իրենց անհանգիստ քաղաքացիներից:

ՈՒկրաինայի 2004-2005 թթ. նարնջագույն հեղափոխությունը խիստ վախեցրեց ռուսական էլիտային: «Արաբական գարունը» և հատկապես անվայելուչ շտապողականությունը, որով Բարաք Օբաման դժբախտության մեջ թողեց Հոսնի Մուբարաքին, որ դիրքավորվում էր իբրև ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակից, երբ իշխանության եկավ 1981-ին, ամրացրին Կրեմլի վստահությունը, որ ԱՄՆ-ը համաշխարհային գործակալ է, որ քայքայիչ գործունեություն է ծավալում և սերմանում անկարգություններ: Դա ամրապնդեց Ռուսաստանի կապերը ոչ միայն կենտրոնասիական դաշնակիցների, այլև, որ ավելի կարևոր է, Չինաստանի հետ:

Ռուսաստանը փորձում է շարքից հանել ան, ինչ Արևմուտքը համարում է գլոբալ աշխարհակարգ ոչ այն պատճառով, որ վերադառնում է խորհրդային «իմպերիալիզմին», այլ այն պատճառով, որ դարձել է աշխարհում հակահեղափոխականության գործի կողմնակից, իսկ Վաշինգտոնը դիտարկվում է գլխավոր հեղափոխական ուժ: Դա անվերջանալի կոնֆլիկտի բանաձևն է:

Ռուսաստանին հասկանալու Արևմուտքի անընդունակությունը բխում է ոչ թե Մոսկվայի օրինական շահերը լուրջ ընդունելու ենթադրելի հրաժարականից, այլ չհասկանալուց, թե ինչպես է Կրեմլը մնացած աշխարհի մեծ մասի հետ մեկնաբանում Արևմուտքի հիմնական նպատակներն ու մտադրությունները:

Իվան Կրաստև, Financial Times

Հ.Գ. Սա, իհարկե, հետաքրքիր տեսակետ է, բայց ամբողջությամբ չի բացատրում Ռուսաստան- Արևմուտք դիմակայության պատճառները, որ ոչ միայն անցյալում են, այլև՝ ապագայում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսած սառը պատերազմը, ԽՍՀՄ-ի փլուզումը, Բեռլինի պատը քանդվելը, անցյալ դարի իննսունական թվականներին փաստացի նոր աշխարհակարգի ձևավորումը, միաբևեռ, թե բազմաբևեռ ազդեցության դաշտի հաստատումը բարդ, անկանխատեսելի տարրեր պարունակող գործընթացներ են, որոնց կառավարումը անհնար է դարձնում հաշվարկները ստատիկ վիճակի վերաբերյալ կատարելը, մինչդեռ իրավիճակը անընդհատ փոփոխվում է և առաջարկվող միջոցները վերաբերում են երեկվա օրվան ու այսօր գործածելի չեն: Իսկապես մենք անցումային շրջանում ենք, որը չափից դուրս երկարեց: Իսկ դա հնարավորություն է տալիս ասպարեզ գալ հասարակության մեջ միշտ գործող դեստրուկտիվ ուժերին, որոնք ընդամենը ուզում են ավելի շատ իշխանություն, հնարավորինս՝ բացարձակ:

Բանաձևերը շատ են, բայց որևէ բանաձև ամբողջական չէ ու հավերժական չէ, գլոբալ աշխարհում արագությունները ամեն ինչ դարձնում են երերուն ու փոփոխական: Ոմանք դրանից վախենում են, ոմանք փորձում են կառավարել արագությունը: Ովքեր վախենում են, դառնում են հակահեղափոխական, որովհետև փոփոխությունները, այն էլ արագ ու անկանխատեսելի, միշտ առնչվում են հեղափոխության հետ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ